Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանը մարտի 1-ի շահառու է, Քոչարյանը` պատասխանատու»

Մարտ 23,2018 19:25

Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Պետրոս Մակեյանը եւս անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ու Գեւորգ Սաֆարյանի դատավարությանը: Նրա ձեւակերպմամբ, ստալինյան ոճով են այլախոհների նկատմամբ գործողություններ իրականացվում: «Հայաստանում չկա արդարադատություն, կա վրեժխնդրություն տղաների նկատմամբ: Դա բացատրվում է մեկ բանով. Ժիրայրի տեսակից վախենում են:

Ժիրայրը բացահայտվեց հողերը հանձնելու մտադրությունը, ինչը չէին կարող մարսել: Ժիրայրենց գործը, Սասնա ծռերի ապստամբությունը, Մարաշի գործը, Շանթի պայքարը, այս բոլորը հետեւանք են մարտի 1-ի… Մարտի 1-ի հանցագործները ազատ թրեւ են գալիս, իսկ Արցախի համար պայքարած տղաները բանտերում են: Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, դրա համար էլ Ժիրայրի, Սամվել Բաբայանի ու մյուսների նմանները հայտնվել են բանտերում»,-հայտարարեց Պետրոս Մակեյանը:

Նա առաջարկեց Անդրանիկ Քոչարյանին, փաստաբան Սեդա Սաֆարյանին ու բոլոր նրանց, որոնց մոտ կուտակված են մարտի 1-ի փաստերը, հրապարակային դատավարություն կազմակերպել բոլորի աչքի առաջ, եւ վճիռ կայացվի ժողովրդի կողմից:

Նրա խոսքով, պետք է բանտերում «փակվեն» մարտի 1-ի կազմակերպիչները եւ պատասխանատուները. «Սերժ Սարգսյանը որպես մարտի 1-ի շահառու, Ռոբերտ Քոչարյանը, որպես մարտի 1-ի պատասխանատու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031