Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ Ճակատը հիմնադրվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով:
Նախատեսված է քննարկել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-ից սկսվող շուրջօրյա գործողությունների ծրագիրը։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից Կարապետ Ռուբինյանն անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ կիրառված պատժին, ասաց. «Դա դաժանություն քաղաքական հակառակորդի նկատմամբ եւ քաղաքական հալածանք»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի խոսքերն անմեկնաբանելի են, Կարապետ Ռուբինյանը այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Հիսուս Քրիստոսն է, թե՞ Հուլիոս Կեսարը»: Նրա ձեւակերպմամբ, արդեն մեր երկրից Ստալինի հոտ է գալիս ու գաղջ մթնոլորտ է սկսվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ