Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյան. «Փտած, հանցագործ համակարգը պետք է վերափոխվի»

Մարտ 23,2018 18:35

Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ Ճակատը հիմնադրվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով:

Նախատեսված է քննարկել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-ից սկսվող շուրջօրյա գործողությունների ծրագիրը։

Չնայած իրազեկումներին, հանրահավաքը սակավամարդ էր: Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանն ասաց, որ անկախ նրանից կմիանան իրենց, թե ոչ, պայքարը, այնուամենայնիվ, շարունակելու են: Նա չի ընդունում որոշ ուժերի այն տեսակետը, թե պայքարն ուշացած է.

«Երբ Սահմանադրական հանրաքվեն էր, շատ զորավոր պայքար կար, այդ մարդիկ դրա համար են հայտնվել բանտերում… Այդ ամենը սկսվեց 2015-ից, եթե հիշում եք, դեկտեմբերին այստեղ մեծ հանրահավաք եղավ, եւ միասնականության կոչերը անում էր Ժիրայր Սեֆիլյանը…Էտապներ են, մի տեղ հաղթեցին, մի տեղ պարտվեցին, հիմա իրենք հայտնվել են ճաղերի հետեւում, մենք շարունակում ենք պայքարը: Այս փտած, հանցագործ համակարգը պետք է վերափոխվի, մենք կորցրել ենք մեր հայրենիքը, պետք է հետ բերենք մեր ինքնիշխանությունը»:

Ինչ վերաբերվում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառված պատժին, Թամար Հովհաննիսյանն ասում է դա ուղղակի հրահանգ էր, սարքված գործ. «Ասել են այսքան տարով փակել, փակել են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031