ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այսօր՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել: Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա, և ինչպես նշեց մեր զրուցակցը, այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ:
Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի
Artsakhpress.am