Ֆրանսիայի հարավում՝ Տրեբ բնակավայրում, անհայտ տղամարդը սուպերմարկետում պատանդներ է վերցրել: AFP-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում է երկու զոհի մասին:
Քաղաքապետը հայտարարել է, որ բոլոր պատանդներն ազատված են, սուպերմարկետում մնացել է միայն ինքը՝ հանցագործը և մեկ ոստիկան: Տուժածների հստակ թիվն առայժմ հայտնի չէ:
Ֆրանսիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատանդներ վերցնելիս հանցագործն իրեն անվանել է «Իսլամական պետության մարտիկ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
#BREAKING At least two dead in French supermarket hostage-taking: security source
— AFP news agency (@AFP) March 23, 2018