Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ՝ կայքը դառնա հայ դրամատուրգների տունը». Կարինե Խոդիկյան

Մարտ 23,2018 17:21

Մարտի 23-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ Tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի հիմնադիրը եւ խմբագիրը Կարինե Խոդիկյանն է: Հարցին՝ ո՞րն է կայքը ստեղծելու նպատակը, Կ. Խոդիկյանը պատասխանեց, որ ուզում է այն դառնա հայ դրամատուրգների տունը. «Հիմնական նպատակն է մեկ հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան եւ Հայաստանում գործող թատրոնները, ինչպես նաեւ՝ տեսական հոդվածների, հրապարակումների միջոցով ներկայացնել արդի թատերական կյանքի հիմնախնդիրները եւ հետագա զարգացման միտումները»:

Կայքի վեբ դիզայներ Նառա Վարդանյանն էլ , խոսելով կայքի մասին, ասաց. «Դրամատուրգիա բաժնում առանձնացրել ենք հեղինակներ, պիեսներ եւ թարգմանական պիեսներ: Թատրոն բաժնում անցուդարձերն են, թատերական տեսությունները: Նախատեսում ենք, որ ապագայում կլինեն դիմանկարներ, հարցազրույցներ, նորություններ»:

Կարինե Խոդիկյանի կողքին էին իր ընկերները, որոնք հանրապետությունում հայտնի գրչի ու թատրոնի մարդիկ են՝ Երվանդ Ղազանչյան, Նորայր Ադալյան , Գուրգեն Խանջյան, Տիգրան Մարտիրոսյան:

Խոսելով ապագայում նախատեսվող ծրագրերից՝ տիկին Խոդիկյանն ասաց, որ մտադիր է ստեղծել վիրտուալ մատենաշար, որում առաջինը կընդգրկվեն Լեւոն Շանթը եւ Հակոբ Պարոնյանը:

Tatron-drama.am կայքը այժմ գործում է հայերեն եւ ռուսերեն, բայց նախատեսվում է նաեւ անգլերեն տարբերակը:

Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031