Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը

Մարտ 23,2018 16:51

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ գործելակերպի ղեկավար Դամյեն Շիլզի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Մենք երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ ունենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, մասնավորապես ՝ գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մեր իրականացրած բարեփոխումների համատեքստում այս ոլորտներն առանցքային են»։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը։ Կողմերն անդրադարձել են խորհրդատվական աջակցության ուղղություններին, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին և արտահանման խթանման հնարավորություններին։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ քննարկվել են ոլորտի բարեփոխումները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Տեղեկատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031