Վաղը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ծխելու վնասների մասին իրազեկման ակցիա էր կազմակերպել: Ծխող ու տուբերկուլյոզով հիվանդ մարդն ավելի արագ է մյուսներին վարակում
Կազմակերպության հայկական առաքելության հաղորդակցության բաժնի պատասխանատու Շուշաննա Առաքելյանը նշում է, որ թոքերի քաղցկեղով հիվանդ մարկանց 80 տոկոսը ծխողներ են.
«Շատ հաճախ մենք տուբերկուլյոզով հիվանդին երկու տարի բուժում ենք, հասնում ենք հաջողության, իսկ հետո վերջում հիվանդը մահանում է թոքի քաղքցկեղից, ինչու, որովհետև տարիներ շարունակ ծխել է, ծխելն քաղցկեղի այլ տեսակներ էլ է առաջացնում, ինչպես նաև իմպոտենցիա տղամարդկանց մոտ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ