Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին հայտարարել է, որ իր մեղքն ապացուցող որևէ իրական ապացույց չկա

Մարտ 23,2018 16:29

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 2007թ. իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբիայի բռնապետ Մուամար Կադաֆիի կողմից ֆինանսավորվելու մեջ, հայտարարել է, որ իր մեղքն ապացուցող որևէ իրական ապացույց չկա:

«Նրա որդին՝ չարակամ Սեյֆ Կադաֆին, 2011թ. մարտի 16-ն հայտարարել է, որ իբր «Սարկոզին պետք է վերադարձնի այն փողերը, որ մենք նրան տվել ենք»: Եվ ավելացրել է. «Մենք ունենք լուսանկարներ, ձայնագրություններ, բանկային հաշիվների համարներ և թարգմանություններ»,- ասել է Սարկոզին:- Դա ասվել է 2011թ. մարտի 16-ին, այժմ 2018թ. մարտն է: Որևէ փաստաթուղթ, որևէ լուսանկար, որևէ բանկային հաշիվ կամ իրական ապացույց չկա, կա միայն ատելություն»:

Սարկոզիի քարոզարշավի՝ անօրինական ֆինանսավորման գործով քննությունը սկսվել էր Սեյֆ Կադաֆիի՝ վերը նշված հայտարարության հիման վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031