Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

CPJ-ը կոչ է անում Տուսկին և Յունկերին ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Մարտ 23,2018 16:05

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունը նամակ է հղել Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին՝ կոչ անելով մարտի 26-ին Բուլղարիայի Վարնա քաղաքում նախատեսված հանդիպմանը ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի վրա՝ այդ երկրում ազատազրկված լրագրողներին ազատ արձակելու համար:

Նամակի հեղինակները նախ հիշեցնում են ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը՝ ազատ արձակել կալանավորված լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային:

«Եվրամիությունը դեռ լծակներ ունի բարելավելու մամուլի ազատության հետ կապված իրավիճակը Թուրքիայում: Այնուամենայնիվ, բացարձակ ավտորիտարիզմի պայմաններում այդ լծակները թուլանում են: Եկել է քայլեր ձեռնարկելու ժամանակը»,- ասվում է նամակում:

Թուրքիան աշխարհում լրագրողներին բանտարկողների շարքում առաջատար է, այս երկրում ճաղերի ետևում է գտնվում 70 լրագրող:

Նամակում նշվում է, որ Թուրքիան բազմիցս օգտագործել է իր հակաահաբեկչական կանոնադրությունը`որպես արդարացում լրագրողների բանտարկության համար: CPJ-ն համարում է, որ այդ կանոնադրությունը սովորաբար կիրառվում է որպես քննադատական, անկախ և հետաքննչական հրապարակումները լռեցնելու գործիք:

«Քանի որ Թուրքիան և ԵՄ-ն աշխատում են միասին բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ, ԵՄ-ի համար չպետք է կողմնակի խնդիր լինի համոզվելը, որ Թուրքիան հետևում է հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնառություններին: Դա պետք է պայման լինի»,- ասվում է նամակում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031