Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարի Yandex-ի տերերի մասին ուսումնասիրություն կատարել». Տիգրան Հովհաննիսյան

Մարտ 23,2018 15:13

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարչապետին շնորհավորեց ՊԵԿ-ում լավ կադրերի ընտրության համար:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Տիգրան Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ՊԵԿ-ում ՝ մասնավորապես տեղակալները, գիտնականներ են: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ տարիներ առաջ իրենք չէին էլ կարող պատկերացնել ինքնուրույն հայտարարագրերի, հսկիչ գների մասին. «Ապրիլի 1-ից շփումը մաքսատան հետ կրճատվելու է. մեքենաներն ինքնուրույն հայտարարագրելու ենք: Կոռուպցիա բառն այնտեղ գոյություն չունի: Այստեղ կարող եմ շնորհավորել վարչապետին, որ ինքը լավ կադրեր ընտրեց ՊԵԿ-ում՝ իսկապես գիտնականներ»:

Պարոն Հովհաննիսյանը, սակայն, դժգոհ է պիլոտային օպերատոր գաղափարից և տաքսու ոլորտից: Նա վրդովվեց. «Միայն կարող եմ ասել, որ տիրում է անգրագիտություն, խաբեություն, շատ ցածր մակարդակի բամբասանքներ: Նախարարի հետ հանդիպումները վերածվել են փողոցային մակարդակի խոսակցությունների: Ակցիաների ժամանակ վարձատրում են ՀՀԿ տատիկին՝ Բուրաստանին, որն ակցիաներ է անում: Ամոթանք եմ ուզում տալ վարչապետին, որ տրանսպորտի ոլորտը քայքայվել է: Նա շարունակեց այն բիզնես ցեղասպանությունը, որ սկսել է Տիգրան Սարգսյանը»:

Այս առիթով Տիգրան Հովհաննիսյանը պարզաբանեց. «Տաքսու ոլորտում հայտնվեցին օնլայն տաքսիներ, որոնք հայտարարեցին, որ տաքսի չեն: Մինչդեռ իրականում բոլորն էլ տաքսի են կոչվում, բայց հարկեր չեն վճարում: Այս ամբիոնից ուզում եմ դիմել վարչապետին՝ ասելով, որ GG, Yandex ընկերությունների ներդրած ծրագիրը ՀՀ-ում բոլոր տաքսի սերվիսներն էլ ունեն: Մենք էլ, որ բացել ենք տաքսի ծառայություն, ունենք այս ծրագիրը, բայց բոլորս էլ լիցենզավորվում ենք: Այնպես չէ, որ մենք ասում ենք՝ միջնորդ ենք, հարկեր չենք վճարում: Բոլորն էլ ասում են, որ Yandex-ը, ներգրավվելով ՀՀ շուկա, կաշառում է վերնախավին: Ավելին, GG-ն հայտարարություն արեց, թե Yandex-ի հիմնադիրները Թուրքիայի հրեաներն են: Թող վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարի այս առիթով ուսումնասիրություն կատարել: Այսքան ժամանակ որքան քննարկում եղել է, Yandex-ից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Ադրբեջանում յան-ով անձնագիր տեսնում են, ձերբակալում են, վրացիներն իմանում են՝ Աբխազիայում ես եղել, չեն թողնում մտնես իրենց երկիր: Մենք հեչ պատիվ չունե՞նք»:

Տիգրան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե այս անհավասար իրավիճակի պատճառով բոլոր տաքսու վարորդները հազարավոր դոլարների պարտքեր են կուտակել:

Տիգրան Հովհաննիսյանը նաև մտահոգված է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքի ներդրումից հետո մարդիկ ստիպված են լինելու ավելի հին մեքենաներ ներկրել, քանի որ ճապոնականները, որ աջ ղեկով էին, գոնե ավելի թարմ մեքենաներ էին:

Դառնալով նոր վարչապետից ակնկալիքներին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց՝ պետք է տրանսպորտի նախարարությունը տարանջատվի և այդ նախարարությունը վերջապես զբաղվի տրանսպորտով և ճանապարհներով:

Մյուս առաջարկությունն այն է, որ ՀՀ կառավարությունն առանց տոկոսի վարկ տրամադրի, վարորդներն իրենց մեքենաները վերանորոգեն, ինչից հետո հաստատ yandex-ն ու GG-ն չեն դիմանա մրցակցությանը:

Տիգրան Հովհաննիսյանն ամփոփեց. «Ուզում ենք տարանջատել՝ սովորական և լիցենզավորված վարորդներ: Սովորական վարորդների համար ԱՊՊԱ-ն թանկ է լինելու: Ինձ թվում է այս փոփոխությունից հետո բոլորն էլ կձգտեն զանգել լիցենզավորված վարորդներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031