Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց ուզածն այն է, որ մենք չգանք». «Շամիրամ» գյուղում եզդիների սպանության գործով նիստը հետաձգվեց

Մարտ 23,2018 15:09

Այսօր դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում եզդիների սպանության գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին Թելման Քալաշյանն (լուսանկարում) է: Ըստ մեղադրանքի՝ նա Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, նաեւ՝ ապօրինի կերպով ձեռք բերել ու պահել հրազեն: Մյուս ամբաստանյալն էլ Քյարամ Քալաշյանն է, որը մեղադրվում է Թելման Քալաշյանին պարտակելու համար: Այսօրվա նիստին չէր ներկայացել Քալաշյանների շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Ըստ դատարանին ուղղված գրության՝ նա այս օրերին բացակայում է ՀՀ-ից, իսկ ապրիլի 30-ին նախատեսվելիք նիստը խնդրում է հետաձգել, քանի որ նախապես նշանակված այլ նիստեր ունի:

Սա դուր չեկավ սպանվածների իրավահաջորդ Միշա Օզմանյանին: «Այս գործով տուժողների իրավահաջորդներս հիմնականում Ռուսաստանից ենք եկել: Գործի տեր մարդիկ են, այս գործն էլ ֆինանսականի հետ կապ ունի: Իմ կարծիքով՝ պաշտպանի ուզածն այն է, որ մենք չգանք: Արդեն 4-րդ անգամն է այս իրավիճակը»,-հայտարարեց նա: Ամբաստանյալներ Թելման եւ Քյարամ Քալաշյաններն էլ պնդեցին, որ առանց իրենց պաշտպանի նիստին չեն մասնակցելու:

Ըստ այդմ, դատավորի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 6-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031