Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտագնա աշխատանքը խոչընդոտում է տուբերկուլյոզի լիարժեք բուժմանը. «Ա1+»

Մարտ 23,2018 14:51

Տուբերկուլյոզը հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում է պատահաբար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլբայազյանը: Հիվանդությունը կարող է լինել ինչպես թոքերում, այնպես էլ արտաթոքային՝ այլ օրգաններում, կարող է լինել բաց և փակ տեսակի. առաջինը վտանգ է ներկայացնում շրջապատի համար, երկրորդը՝ ոչ:

Ըստ մասնագետների՝ հաճախ բժիշկները առանց մանրակրկիտ հետազոտության իրականացնում են բուժում, մինչդեռ ավելի ուշ պարզվում է, որ հիվանդն ունի տուբերկուլյոզ: Հիվանդության բնորոշ հատկանիշներից են արյունախխումը, հազը, խորխարտադրությունը, ինքնաթունավորման նշանները, գիշերային քրտնարտադրությունը, գլխացավը և այլն: Բուժումը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի և անվճար է:

«Տուբերկուլյոզը հաղթահարելու համար խնդիր է առաջացնում գաղթը,- ասում է ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայան,- մարդիկ շատ անգամ արտագնա աշխատանքի են մեկնում՝ բուժումը թողնելով կիսատ, որի արդյունքում հիվանդությունը խորանում է»: Ըստ մասնագետի՝ 2017թ. տվյալներով հանրապետությունում յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է մոտ 23 մարդ, մահացել՝ 1-ը: 2017թ. տվյալներով՝ հայտնաբերվել է 691 հիվանդ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031