Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյան. «Մարտի 24-25-ին վտանգավոր ուժգնության քամիներ են լինելու»

Մարտ 23,2018 14:09

Այս հանգստյան օրերին Հայաստան ներթափանցող քամիները այնքան ուժեղ են լինելու, որ հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ, ընկնեն գովազդային վահանակներ եւ էլեկտրահաղորդման գծեր:

Այս մասին «Անդրադարձ» ակումբում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վայրկյան արագության, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում, Երեւանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վայրկյան արագության»,-ասաց Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սեւ ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ. «Կլինի քամի, բայց կզգանք գոլ, սառը օդ։ Այս երեւույթի արդյունքում մարտի 24-ին կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօրը հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ»։

Վաղը Երեւանում սպասվում է մինչեւ 26-28 աստիճան օդի ջերմություն, իսկ Սյունիքում մինչեւ 30 աստիճան եւ ավելի ջերմություն:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Սուրենյանի՝ վերջին անգամ քամու նման պոռթկումներ եղել են 2015 թվականին, Վանաձորում այդ տարի քամու ուժգնությունը հասել է մինչեւ 40մ/վայրկյան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031