Ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների կամ կենսատեխնոլոգիաների ուղղվածությամբ և տեխնոլոգիական փորձառությամբ ընկերությունները և թիմերը հրավիրվում են դիմելու և մասնակցելու ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի կողմից կազմակերպված «Նորարարության դրամաշնորհներ» մրցույթին:
Մրցույթին մասնակցելու համար պոտենցիալ դիմորդները պետք է կարողանան համաֆինանսավորել առաջարկվող նախագծի կամ գործունեության ֆինանսավորման 50% -ը (մինչև 35,000 եվրո) Երևանում, և 15%-ը՝ մարզերում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ.-ի ապրիլի 3-ն է: Համապատասխանության չափանիշների և դիմումի ձևի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:
Սա այսպիսի դրամաշնորհների մրցույթի երկրորդ շրջափուլն է Հայաստանում: ԵՄ-ի «Նորարարության դրամաշնորհներ» մրցույթի առաջին շրջափուլը մեկնարկել էր 2018թ.-ի հունվարին, որի արդյունքում ինը հայաստանյան ընկերություն ստացել են ֆինանսավորում:
EU NEIGHBOURS east