Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում». Երեւանի ավագանու նիստերին լրագրողներին արգելելու են մասնակցել

Մարտ 23,2018 13:35

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքը» եւ կից ներկայացված տասնյակ օրենքներն այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց:

Արդարադատության փոխնախարար Դավիթ Հարությունյանը, որը հիմնական զեկուցողն էր հարցի, անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք երեկվանից դարձել են բուռն քննարկման եւ քննադատության առարկա:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երեւանի ավագանու նիստերը լուսաբանման համար դառնում են որոշակիորեն սահմանափակ, այսինքն, լրագրողները այլեւս չեն մասնակցելու նիստերին, միայն հետեւելու են ուղիղ հեռարձակմամբ:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Ազգային ժողովի պես է դառնում. «Կարծում ենք, շատ ավելի արդյունավետ է, որովհետեւ յուրաքանչյուր վայրկյան այստեղ մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում եւ հնարավորություն կա ոչ միայն տեսնել, այլեւ ձայնագրել, կարծում եմ, իրենց շատ ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում պատշաճ աշխատել: Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում: Նույն դրույթը տեղ է գտել Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031