Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Մարտ 23,2018 13:21

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։

Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանը ներկայացնող «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի այդ, օրվա պատրիարքը համարվում է հիմնադրամի նախագահը։ Սա մի երևույթ է, որ այնքան էլ հասկանալի չէ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք պաշտոնապես լուծարված են համարում վերոնշյալ հիմնադրամը։

Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլբեյօղլուն ընդգծում է, որ հնարավոր չէ «Սուրբ Հակոբ» հիմնադրումը լուծարված համարել, երբ այն նույն անվանումով գոյություն ունի միջազգային իրավական ասպարեզում։ Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։

Փաստաբանի փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքը 100-ից ավել կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին:

Հիշեցնենք, որ վերջերս դատական գործընթացների շրջանակներում փաստաթղթերի քննարկման նպատակով Նուրհան պատրիարքը այցելել էր Ստամբուլ:

Աղբյուր`  Agos

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031