«Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց», ասել է հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հարցազրույցին, որտեղ նա ըստ էության հայտարարում էր վարչապետի պաշտոնը ստանձնելու իր որոշման մասին։
«ՉԻ»- Որպես էջմիածինցի՝ Սեյրան Սարոյանն, իհարկե, Աստծո հետ հաղորդակցվելու ձեւերն ավելի լավ գիտի։ Բայց եթե Սերժ Սարգսյանն այդպիսի որոշում է կայացրել բացառապես այն պատճառով, որ հանրապետականների աղոթքները տեղ են հասել, ստացվում է, որ Աստված է նրան հորդորել ստանձնել վարչապետի պաշտոնը։ Իսկ սեփական իշխանությունը Աստծո կողմից տրված հռչակում էին միայն միապետները։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության մեջ բոլորովին այլ բան է գրված՝ պետության առաջին դեմքը մեկ-մեկ էլ պիտի ժողովրդի՛ ձայնը լսի։ Իսկ գեներալ Սեյրանին խորհուրդ կտայինք մեկ-մեկ էլ Հայաստանի ապագայի համար աղոթել: Մեկ էլ տեսար՝ Աստված նրա ձայնը լսեց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում