Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայերն ուզենան ԵԱՏՄ-ից դուրս գալ ու հանրաքվե անցկացնել՝ չեն կարող. «Առաքելությունն անիրագործելի է»

Մարտ 23,2018 12:23

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է առաջարկում կառավարությունը:

Ըստ նախագծի, 300 հազար քաղաքացիների ստորագրությամբ կարող են հանրաքվե անցկացնել եւ բացի տարածքային հանձնաժողովներից, ընտրական հանձնաժողովում կարող են ընդգրկվել ոչ-ի եւ այո-ի կողմնակիցներից:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում դժգոհեց, որ 300 հազար քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու իրավունքը անիրացնելի է, պատրանքային իրավունք, ողջամիտ ժամկետ սահմանված չէ ստորագրություն հավաքելու: Նախագծում դրա համար նախատեսված է 60 օր, «Ելքն» առաջարկել էր սահմանել 90 օր, բայց առաջարկը մերժվել է. «Մենք քննարկել ենք նաեւ այն հարցը, որ եթե ՀՀ քաղաքացիներին մի օր անհանգստացնի, ինչպես այսօր է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, կամ ցանկություն լինի այլ վերպետական կառույցի անդամագրվելու, հնարավոր չէ քաղաքացիական նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը չեն կարող նախաձեռնել հանրաքվե, պետք է անպայման դա կառավարությունն առաջարկի: Եթե կառավարությունը չառաջարկեց, չեն կարող»:

Ըստ Մարուքյանի, պատրանքային գործընթաց է պատրանքային հանրաքվեի պատրանքային իրավունք:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ իսկապես պետք էր ավելի երկար ժամկետ տրամադրել քաղաքացիներին՝ ստորագրությունները հավաքելու համար, այլապես այսպես «առաքելությունն անիրագործելի է»:

Փոխնախարարն ասաց, որ Սահմանադրությամբ 60 օր է նախատեսված՝ 300 հազար ձայն բերելու համար, հետեւաբար իրենք չէին կարող 90 օր սահմանել դրա համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031