Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. Ի՞նչ «պտի գողնար», Բաղմանյանը`զինվո՞ր

Մարտ 23,2018 12:13

«Դու հլը շատ հաց ու պանիր պտի ուտես, որ Բաղմանյանին հասնես»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Հարցը վերաբերում էր Հայկազ Բաղմանյանի նշանակմանը:

Հիշեցնենք, երեկ նա նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

Մի քանի ամիս առաջ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Սեյրան Սարոյանը նորմալ է համարում Հայկազ Բաղմանյանի նշանակումը: Չի կիսում բոլոր այն խոսակցություն-տեղեկությունները, որոնք վերաբերում են Բաղմանյանի`կոռուպցիայի մեջ թաթախված լինելուն:

Ասում է`«տաշած քարը գետին չի մնա» որ «Էս աշխարհում անթերի մարդ չկա»: Ըստ գեներալի, անթերի են նրանք, ովքեր գործ չեն անում, գործ անողը միշտ էլ թերանում էլ է:

«Քու ի՞նչ գործ, քո տնի՞ց է գողցե էդ մարդը»,-լրագրողներից մեկի հարցին, եթե բանակից չի գողացել Հայկազ Բաղմանյանը, ապա ինչպե՞ս է բիզնեսներ հիմնել, այսպես հակադարձեց Սեյրան Սարոյանը: Բանակից գողանալու մասով էլ նկատեց. «Եթե էդ մարդը մարտական պատրաստակամության պետն ա, ի՞նչ պտի գողնար, զինվո՞ր պտի գողնար»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031