Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատվում է իշխանությունում լիդերների ռոտացիայի մեխանիզմի խափանման միտում. «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2018 11:57

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ կերպով առոչինչ հայտարարեց 2014 թ. իր իսկ արած պաշտոնական հայտարարությունը՝ «վարչապետ ու նախագահ չեմ լինելու»՝ չբացառելով, որ ապրիլին նոր Սահմանադրությամբ հաստատվող խորհրդարանական համակարգում կարող է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Այսպիսով, Հայաստանում եւ տարածաշրջանի այլ պետություններում՝ Ռուսաստանից մինչեւ Թուրքիա, իսկ եթե ավելի լայն դիտարկենք, ապա Չինաստանից մինչեւ Գերմանիա նկատվում է իշխանությունում լիդերների ռոտացիայի մեխանիզմի խափանման միտում։ Գոնե ժամանակավորապես ձեւավորվում է «անփոխարինելիների» կաստա։

«Ժամանակները, երբ մոդա էր դեմոկրատիան ու բոլորը փորձում էին դրան հետեւել իբրեւ փարոսի, անցել են։ Նախ, այն անգամ արեւմտյան երկրներում միգրացիոն ու պարտքային ճգնաժամի պայմաններում ցույց տվեց իր թուլությունը։ Եվրասկեպտիցիզմի ալիքը հանրային-քաղաքական ընկալումներում փոխեց արեւմտյան լիբերալ-դեմոկրատական մոդելի արդյունավետության նկատմամբ հավատը նաեւ զարգացող պետություններում։ Այս եւ այլ պատճառներով, որոնց թվում հատկապես ընդդիմության թուլացումը կամ փլուզումն է, մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ ավտորիտարիզմի տարածումը։ Իշխանություններն այլեւս շատ հանգիստ խոսում են իրենց անփոխարինելիության մասին, այդ նպատակով փոխում են անգամ սահմանադրություններ»,- նշեց Ռուսաստանի Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Տվյալ կոնյունկտուրային հարմարվել են նաեւ Հայաստանում։ Թեպետ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը բացատրվում էր պետական ինստիտուտների կայացման ու նրանց աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ, բայց վերջին շրջանում հաստատված օրինագծերով, կարծես խորհրդարանականի փոխարեն կյանքի է կոչվում «սուպերվարչապետական» համակարգը։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031