Մարտի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մոտեցավ ամբիոնին՝ Զարուհի Փոստանջյանին ջուր տանելու պատրվակով, իսկ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը նրա թեւից բռնելով հեռացրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնի մատույցներից։
«ՉԻ» հետ զրույցում Մարինա Խաչատրյանն ասաց. «Մենք ընդհանրապես վախ չունենք, իսկ ՀՀԿ-ականները բոլորը վախերի մեջ են եւ նույնիսկ մինչեւ այդ պարոնի ինձ մոտենալը էլի ՀՀԿ-ականներից ինձ հարցրեցին, թե ո՞ւր եմ տանում այդ ջուրը։ Շատ ամոթալի է, որ այդ մեծաքանակ թվով մարդկանց մեջ նման մեծ դահլիճում այդպիսի բաներ են կատարվում։ Մենք մեղավոր չենք, որ իրենք վախենում են։ Ես միայն կարող եմ իրենց խորհուրդ տալ, որ եթե վախեր ունեն, թող իրենց վախը բռնել տան, դիմեն համապատասխան մասնագետների եւ բուժման կուրս անցնեն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում