Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի գլխավոր սրտաբան. «Շատ ուրախ կլինեի, որ այդ դեղերի իրացումը միայն ղեղատոմսերով կատարվեր և՛ երեկ, և՛ առաջին օրը, և՛ 5 տարի առաջ». «Իրատես»

Մարտ 23,2018 11:44

Մի շարք դեղեր միայն դեղատոմսերով իրացնելու վերաբերյալ որոշումը հայաստանյան հանրության շրջանում տեղիք է տվել լուրջ դժգոհության, բողոքների և ՀՀ առողջապահության նախարարի հասցեին խիստ քննադատության: Այդ խնդրահարույց որոշման և առողջապահության համակարգի այժմյան հիմնախնդիրների մի մասի վերաբերյալ է մեր հարցազրույցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան, հայկական սրտաբանների ասոցիացիայի նախագահ ՊԱՐՈՒՆԱԿ ԶԵԼՎԵՅԱՆԻ հետ:

 -Տարբեր նշանակություն ունեցող մի շարք դեղեր միայն դեղատոմսերով վաճառելու որոշման վերաբերյալ բնակչության մտահոգությունը և անհանգստությունը հիմնականում պայմանավորված են նրանով, որ դա չմտածված, վաղաժամ կայացված որոշում է, համապատասխան նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել, և արդեն իսկ խնդիրներ են առաջանում, մասնավորապես, հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում: Դուք, որպես առողջապահության ոլորտում երկար տարիներ աշխատող մասնագետ, ի՞նչ կարծիքի եք այս ամենի առնչությամբ:

-Միանշանակ կասեմ, որ որոշումը դեղատոմսերի կիրառման առումով լավ բան է, դա ճիշտ է, դեղատոմսերը պետք է կիրառվեն դեղատոմսային դեղերի նշանակման համար, որովհետև միայն համապատասխան բժիշկը կարող է դեղատոմսային (միայն դեղատոմսերով իրացման ենթակա) դեղամիջոցներ նշանակել: Պատահական չէ, որ դրանք դեղատոմսային դեղամիջոցներ են, որովհետև դրանց դեղաչափերի ճիշտ որոշումը, կողմնակի ազդեցությունները նկատի ունենալը, անհրաժեշտության դեպքում տվյալ դեղը ճիշտ ժամանակին մեկ այլ դեղով փոխարինելը հաստատ մասնագիտական որակավորում են պահանջում, որպեսզի ճիշտ նշանակումներ կատարվեն: Շատ ուրախ կլինեի, որ այդ դեղերի իրացումը միայն ղեղատոմսերով կատարվեր և՛ երեկ, և՛ առաջին օրը, և՛ 5 տարի առաջ, դեղատոմսերն օգտագործվեին մեր ամենօրյա պրակտիկայում: Սակայն, քանի որ դեղատոմսերը երկար ժամանակ չեն կիրառվել, դրանք վերստին ներդնելու համար պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, որ դժգոհություններ չլինեին թե՛ պացիենտների, թե՛ բժիշկների կողմից, որովհետև և՛ առողջապահական համակարգը պատրաստ չէ դրան, և՛ պացիենտները հոգեբանորեն պատրաստ չեն:

Ես համարում եմ, որ որոշումը ճիշտ է, բայց պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, դրանից հետո միայն կիրառվեր: Առանց նախապատրաստական աշխատանքներ կատարելու, միանգամից որոշվեց, որ մարտի 1-ից պետք է կիրառվի: Ինչու՞, ինչո՞վ են պայմանավորված այդ շտապողականությունը, հապճեպությունը: Ավելի լավ չէ՞ր լինի մի քանի ամիս հասարակությանը պատրաստել, բուժհիմնարկները պատրաստել, նոր հաստիքներ ավելացնել, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, նոր միայն ներդնել, որ հերթական անգամ լավ գաղափարը չարժեզրկվեր: Մինչդեռ այսօր, եթե համակարգը չկարողանա շատ արագ ներդնել դեղատոմսերի կիրառումը, ժամանակին սպասարկել դեղատոմսի կարիք ունեցող պացիենտներին, ապա ինքը լինելու է նոր դժգոհությունների առաջացման, բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների լարվածության պատճառ, ինչը հանգեցնելու է անվստահության: Այսինքն, հերթական անգամ մենք ինչ-որ լավ բանը մեր հապճեպության, ոչ լավ նախապատրաստման արդյունքում կարող ենք արժեզրկել և կորցնել մի լավ գործիք, որը պետք չէր կորցնել:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031