Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահին վարչապետն ինչի՞ պիտի պարգեւատրի». Էդմոն Մարուքյան

Մարտ 23,2018 11:40

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ աշխատեն առանց ընդմիջման: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացավ այս շտապողականության իմաստը ո՞րն է, պետք է մանրամասն քննարկենք: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ մանրամասն քննարկելու համար ընդմիջում չանելը չի խանգարում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդմիջումներն օգտագործում են՝ գլխի ընկնելու, թե ինչ օրենք է, ինչ խնդիրներ կան: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք էլ են դեմ, որ ընդմիջումը հանվի, հապճեպ քննարկելուն դեմ են:

Վահրամ Բաղդասարյանն էլ պնդեց, որ եթե առանց ընդմիջման չաշխատեն, այսօր մինչ ուշ գիշեր պետք է նիստը երկարաձգեն ու ավարտեն աշխատանքները:

Առաջարկները դրվեցին քվեարկության եւ ընդունվեց այն, ինչ ասել էր Վահրամ Բաղդասարյանը՝ կաշխատեն առանց ընդմիջման:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատգամավորներին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Հիշեցնենք, կառավարությունը մերժել էր ՀՅԴ-ի այն առաջարկը, ըստ որի ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել ՀՀ պետական պարգեւներով:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՅԴ-ն շատ լավ առաջարկ էր արել, որովհետեւ իսկապես անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգեւատրվեն վարչապետի կողմից. «Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ մենք հնարավորություն ենք թողնում, որ վարչապետը ՍԴ նախագահին պարգեւատրի: Ասենք, ընտրություններ են լինում, կեղծվում են, դիմում ենք ՍԴ, ՍԴ-ն մերժում է, հետո վարչապետը ՍԴ նախագահին պարգեւատրի: Կամ դատական իշխանությունում բան լինի, բարձրագույն դատական խորհրդի նախագահին պարգեւատրի: Կամ ԱԺ նախագահին վարչապետն ինչի՞ պիտի պարգեւատրի: Պաշտոնավարման ժամանակ չի կարելի այդ մարդկանց պարգեւատրել, այդ մարդկանց ավանդը թող պաշտոնավարման ավարտից հետո վարչապետը գնահատի ու պարգեւատրի»:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ առաջարկեց, որ պարգեւները տալը անձնավորված չլինի՝ ինչ-որ պաշտոնյայի անունից, այլ՝ Հայաստանի հանրապետության անունից պետք է լինի:

Փոխնախարարն ասաց որ եթե ԱԺ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ ՍԴ նախագահը իրենց անբասիր աշխատանքով արժանի լինեն պարգեւատրման, ինչո՞ւ պիտի չպարգեւատրվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031