Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են անարգել գաղտնալսվել ընդդիմադիր գործիչների ու նրանց հետ ուղղակի եւ անուղղակի առնչություն ունեցող քաղաքացիների հեռախոսները. «Ժողովուրդ»

Մարտ 23,2018 11:32
gaxtnalsum

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որում առաջարկել է լրացուցիչ կանոնակարգումներ մտցնել հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման խնդրում։ Ըստ այդմ, օպերատիվ-հետախուզական մարմինները դատական ակտի պարագայում իրավունք են ստանում հսկել նաեւ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները։ Ու հիմա նախագծում առաջարկվում է սահմանափակում մտցնել, թե այդ հսկողությունը պետք է լինի ոչ թե ցանկացած քրեական հանցագործության պարագայում, այլ եթե խոսքը վերաբերում է միայն ահաբեկչությանը, կամ ՀՀ պետական, ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե կառավարությունը փորձել է որոշակի սահմաններ գծել օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմինների համար՝ թույլ չտալով, որ ամեն մի հանցագործության դեպքում վերահսկեն անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները։

Բայց արի ու տես, որ չնայած այս ձեւակերպումներին, կարող են անարգել գաղտնալսվել ընդդիմադիր գործիչների ու նրանց հետ ուղղակի եւ անուղղակի առնչություն ունեցող քաղաքացիների հեռախոսները։ Ի վերջո, իրավապահները հեշտությամբ կարող են ընդդիմադիրների գործունեությունը որակել որպես պետության անվտանգության դեմ հանցագործության նախապատրաստություն, եւ իբր դրանք կանխելու համար օրենքով սահմանված կարգով վերահսկողություն սահմանեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031