Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ու նախարարը ասելիք չունեն. Պերճանք և թշվառություն. «Ժամանակ»

Մարտ 23,2018 11:27

Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է կապի ու տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Վահան Մարտիրոսյանին և լսել ոլորտի տարբեր ուղղություններով կատարված աշխատանքի մասին նրա հաշվետվությունը: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած այդ հանդիպումը, ըստ էության, ավանդական է իր ձևաչափով, և Սարգսյանը վերջին ամիսներին պարբերաբար ընդունում ու լսում է նախարարներին, նաև այլ գերատեսչությունների ղեկավարներին:

Տվյալ պարագայում, սակայն, հատկանշական է մի հանգամանք՝ պաշտոնական հաղորդագրության մեջ գրեթե ոչինչ չկա այն մասին, թե նախարարին ինչ է ասել Սերժ Սարգսյանը, մանրամասնորեն չկա, թե ինչ է հանձնարարվել: Ընդամենը փոքր ընդհանրական պարբերություն՝ մեկ-երկու նախադասությամբ: Իսկ դա արդեն հետաքրքիր է, եթե հաշվի առնենք այն, որ խոսքը մի շարք առումներով կարևորագույն ոլորտների մասին է, որտեղ առնվազն ներառված է երկու մեգանախագիծ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի և Իրան-Հայաստան երկաթուղի:

Երկաթուղին Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկային մեգանախագիծն էր, և հատկանշական է, որ նախագահության տասներորդ տարում, դրա ավարտից մի քանի օր առաջ մեգանախագիծը ոչ միայն ավարտին մոտ չէ, այլ նույնիսկ սկսված էլ չէ, և ավելին՝ կապի ու տրանսպորտի նախարարը ներկայացնում է նախագահին հաշվետվություն, որտեղ բառ անգամ չկա նախագահի հռչակած մեգանախագծի մասին, համենայնդեպս՝ դատելով պաշտոնական հաղորդագրությունից:

 Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031