Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ Վարուժան Ավետիսյանի ու նրա գլխավորած զինված խմբի անդամներն ընդգծված բացասական վերաբերմունք են ունեցել եւ ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մի առանձնահատուկ նորություն չէ. «Հայոց աշխարհ»

Մարտ 23,2018 11:17

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղպայմանագրի» ներկայացուցիչների համար անակնկալ է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վերաբերմունքն իրենց հանդեպ: Տհաճ անակնկալ, ըստ որում: Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու զինակիցներն ուզում են ցույց տալ, թե անակնկալ է:
Այն, որ Վարուժան Ավետիսյանի ու նրա գլխավորած զինված խմբի անդամներն ընդգծված բացասական, եթե չասվի՝ թշնամական վերաբերմունք են ունեցել եւ ունեն ինչպես Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության, այնպես էլ մի շարք այլ ընդդիմադիր ուժերի եւ գործիչների նկատմամբ, մի առանձնահատուկ նորություն չէ:

Բայց նախօրեին դա մեկ անգամ եւս փաստվեց՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների՝ օրինական հիմքերով գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների վերծանված բովանդակությունից, որ հրապարակվեց դատավարության ընթացքում:
Հանրությունը մասնավորապես տեղեկացավ, որ 2016-ի հուլիսյան թեժ օրերին զինված խմբի ղեկավար Վարուժան Ավետիսյանը գրավված գնդի տարածքից հեռախոսով կարգադրում կամ հորդորում է «դրսում» գտնվող զրուցակցին. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին (խոսքը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի մասին է) ու Նիկոլին, թող դրան քցեն զիբիլի վեդրոն»:

Հանրությանը հայտնի դարձավ նաեւ, որ զինված խմբի, այսպես ասենք, մարտական պատրաստության պատասխանատու Պավել Մանուկյանը գրեթե նույնությամբ կրկնում է զիբիլվեդրոյական հրահանգը՝ մեկ այլ զրուցակցի. «Ապեր, մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն… եթե չեք կարում, քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»:
Այս ամենը, իհարկե, հետաքրքիր է որպես ակնհայտ իրողության լրացուցիչ մանրամասնություն, որ ավելի է ընդգծում նույն այդ իրողությունը: Ու հետաքրքիր է միայն, թե հրապարակվածի մեջ հատկապես ինչը կարող էր անակնկալ լինել Նիկոլ Փաշինյանի կամ նրա գլխավորած կուսակցության ներկայացուցիչների համար: Ա՞յն, որ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, հավանաբար մյուս «ծռականները» եւս դրսում գտնվող իրենց կողմնակիցներին հրահանգել են աղբամանի մեջ գցել, թե՞ այն, որ ասել են՝ քարով խփեք Նիկոլին: Հնարավոր է, այդ մանրամասներն իրոք տհաճ են, սակայն հազիվ թե կարող էին անակնկալ լինել:

Ի՞նչ էր անում կամ ցանկանում անել Նիկոլ Փաշինյանն այդ օրերին:
Փորձում էր թույլ չտալ, որ բախումներ լինեն դեպքի վայր դարձած ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանության ուժերի եւ զինված խմբի կողմնակիցների միջեւ, որ, ըստ հեղաշրջման սցենարի, պետք է «դրսից միանային» զինված խմբին: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակիցները փորձում էին թույլ չտալ, որ ավելի մեծ արյունահեղություն լինի:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031