Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար միլիարդավոր դրամներ է ծախսում, բայց հաջորդ տարի կրկին նորոգման անհրաժեշտություն է առաջանում: Ամեն անգամ նման փողոցները կարկատաններով ու ասֆալտի բարակ շերտով մի հատ «սվաղ» են անում, հորդառատ անձրեւից հետո էլ նորից ասֆալտը շարքից դուրս է գալիս:
Հնարավոր չէ՞ ասֆալտապատում այնպիսի որակով անել, որպեսզի երկար տարիներ ծառայի. բողոքում են երեւանցիները: Երեւի՝ չէ. այստեղ միլիարդներ են շրջանառվում, որոնք միշտ «օգուտների» հնարավորություն են տալիս: Համենայնդեպս, մասնագետները պարբերաբարասում են՝ ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը ատկատների ամենայուղոտ պատառն է:
Լուսանկարներում երեւանյան բակերից մեկի ասֆալտն է. այս ճանապարհը, ինչպես բնակիչներն են ասում, անցյալ տարի նախընտրական շրջանում էր աֆալտապատվել, ու այս տարի արդեն ճաքեր է տվել: 2-3 անգամ անձրեւ էլ գա՝ փոսեր կգոյանան:
Իսկ Երեւանի քաղաքապետարանը 2017-ի բյուջեով ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման ու պահպանման համար 3,5 միլիարդ դրամ է ծախսել: Ըստ բյուջեի հաշվետվության՝ այդ գումարով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում, մայթերում եւ բակային տարածքներում են ասֆալտ-բետոնե ծածկը նորոգել:
Լուսանկարները՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
23.03.2018