Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի ամենակոռումպացված ներկայացուցչի համբավ ուներ. «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2018 11:07

Դուք կարծում էիք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը կկանգնի ինչ-որ պատասխանատվության առա՞ջ։ Որեւէ մեկը մտածում էր, որ նրա անվան հետ կապվող բազմաթիվ չարաշահումներն ու հանցագործությունները կբացահայտվե՞ն…

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ Եվ այս նշանակումով բոլոր հարցերը փակված են։

Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի ամենակոռումպացված ներկայացուցչի համբավ ուներ։ Օդում կախված լուրերի համաձայն՝ նա ահռելի ունեցվածքի տեր է, որին հասել է բանակը թալանելով։ Օդում կախված այդ լուրերն այդպես էլ կախված կմնան, որովհետեւ Հայաստանում, ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, արդարադատությունն ընտրովի է իրականացվում եւ մեծ հաջողությամբ շրջանցում է բոլոր նրանց, ում անձամբ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտնում ուղարկել արդարադատության դուռը։

Վերջին կես տարվա ընթացքում պաշտպանության նախարարության մոտ մեկ տասնյակ մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվեցին՝ մանր ու միջին ծանրության մեղադրանքներով։ Սա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե քաղաքական որոշում է կայացվել զինված ուժերից կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու հարցում։ «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը։ Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը։ Այս գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է։ Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով։ Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի։ Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ։ Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,- ընդամենը երեք օր առաջ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031