Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում հարցին` ի՞նչ նախադրյալներ ու երաշխիքներ ունի, որ Ազատության հրապարակը կիսադատարկ կամ կիսալիքը չի մնալու. «Իրատես»

Մարտ 23,2018 11:06

2.«ՔՊ»-ն ընտրել է փողոց դուրս գալու տարբերակի իր «կոնֆիգուրացիան»:

Ո՞վ կա կոնֆիգուրացիայում: «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես իր ճանապարհորդ նախորդը, շարունակում է պատմել «ձախողված պետություններից», որոնց ժողովուրդը եթե փորձի պայքարել, հնարավոր են փոփոխություններ: ՕՐՕ-ի օրերին էլ այդ կարծիքին էր, ու` ի՞նչ: Նա հաստատում է, որ քննարկումներ կան «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալիքը` համընդհանուր պայքարն է և… սփյուռքի ակտիվությունը: Նիկոլ Փաշինյանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր ՀՀՊ-ի հանրահավաքներին: Սակավամարդ ու անբովանդակ: Այսինքն` ՀՀՊ-ի հարթակը պարարտ հող է, որտեղ Նիկոլ Փաշինյանը 14+4-ի շրջագծում կվերցնի խոսափողն ու բոցաշունչ մի քանի ելույթից հետո Ազատության հրապարակը կվանկարկի «Նի-կոլ վար-չա-պե՞տ»: Բայց ՀՀՊ-ն միայն Արմեն Մարտիրոսյանը չէ ու հարց է` իսկ մյուսները կցանկանա՞ն իրենց կողքին տեսնել «վարչապետ Նիկոլին»: ՈՒ ինչպե՞ս է «վարչապետը» վերաբերվում ՀՀՊ-ի «ծռական» մասին` զինված պայքարի նախընտրությամբ: Ով ում կհեղափոխի կամ հարթակից կվտարի` «դավաճանի» պիտակով, որ նույնքան պայմանական է, որքան իմաստ ունի հարթակ դուրս գալը հիմա, երբ համակարգի դեմ համակարգով պայքար ձևավորելու պահն է:

3.Տրամաբանորեն մինչև 14+4-ը եղած ժամանակը «ՔՊ»-ն պետք է օգտագործի կազմակերպական հարցերի լուծման համար: Իսկ դա, բացի ամեն ինչը, կարճ կոչվում է փող: Որքան շատ փող, այնքան մեծ հաջողություն: ՈՒմի՞ց է «ՔՊ»-ն ժառանգություն ստացել, ինչի՞ դիմաց: Հարցը սկզբունքային է:

4. Նիկոլ Փաշինյանը իր ողջ պերճախոսությամբ և լրագրողների համառությամբ հանդերձ չի պատասխանում հարցին` ի՞նչ նախադրյալներ ու երաշխիքներ ունի, որ Ազատության հրապարակը կիսադատարկ կամ կիսալիքը չի մնալու ու ինչպե՞ս է գեներացնելու համաժողովրդական ընդվզումը, ինչպե՞ս է ղեկավարելու ու ինչպե՞ս է դիմակայելու իշխանությանը: Թե՞ խնդիրը խորհրդարանին զուգահեռ իրականություն ունենալն է և կարևոր չէ` այնտեղ հարց լուծվու՞մ է, թե՞ ոչ: Կեցցե հավերժ պայքարը:

5. Տարբեր ժամանակների ընդդիմադիր շարժումների փորձը հուշում է, որ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքները ի վերջո ավարտվում են ժողովրդին տուն ուղարկելու խաղաղ կամ բռնի գործողություններով: Այդ իրադարձությունները կապվել են նախագահի ընտրության հետ և ստացել են նրանց անունները: Նիկոլ Փաշինյանի նպատակը իր անունով պարտություն գրանցե՞լն է, որ հետագայում իրավունք կտա ասելու` ես ամեն ինչ արեցի, դուք եք (կամ` իշխանությունը) մեղավորը, որ այսպես ստացվեց: Ֆիասկոն ձերն էր: Ի՞նչ է նրան տալու մի քանի հարյուր հաստիքային բողոքականի «հերոսի» լուսապսակը, որը կտրում է մտածող ընդդիմադիր բազմապատիկ մեծ հատվածից ու այդ հատվածին ուղղորդելու, նրա հետ իրավիճակ փոխելու շանսից:

6. Ի՞նչ կարևորագույն հարց է լուծում նա (քաղաքական պայքարի ոչ երկարատև, բայց բուռն իրադարձություններով հարուստ փորձը պիտի կանխեր), որ վտանգում է «Ելք» դաշինքի գոյությունը: «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» ըմբռնումով են վերաբերվում նրա ինքնուրույն ճանապարհ ընտրելուն, բայց կձգվի՞ ըմբռնումը մինչև 2022: Այս ընթացքով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չունի՞ 120000 ընտրողների առաջ, որ ձայն են տվել «Ելքին»` դաշինքը թուլացնելու ու հարվածի տակ դնելու համար` հանուն սեփական ինքնահաստատման թիվ 1 ընդդիմադիրի ճոճաթոռում (ընդդիմադիրի պարագայում արմատը ճոճվելն է, իշխանության պարագայում է արմատ դառնում աթոռը):

7. Քաղաքական թրծված վերլուծաբանները համոզված են, որ «Ելքը» խաղեր է տալիս, ու տարաձայնությունների պատմությունը մարտավարական հնարք է` իշխանությանը անակնկալ մատուցելու համար: Նրանք կամ լավատես են, կամ գերագնահատում են հնարքների ազդեցությունը քաղաքականության վրա: Արդյունքում բերում է իշխանության բախտը` ինչպես իշխանությունն է խրվել իր հավերժության կարծրատիպի մեջ, այնպես էլ ընդդիմությունն է իր սուրբ պարտականությունը համարում կրկնել 20-25 տարվա պատմությունը: Եթե գտնվում են ուժեր, որ փորձում են իրավիճակը համարժեք գնահատել ու ապագան ոչ թե կանխատեսել, այլ ծրագրել, պարտադիր հայտնվում է «ճանապարհային քարտեզ» դեպի ոչ մի տեղ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031