Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Չալդրանյանը հորդորեց «Մաեստրո» ֆիլմը միայն քաղաքականության տեսանկյունից չնայել

Մարտ 23,2018 10:37

Կինոգետներ, ուսանողներ, ռեժիսորներ, իրենց գործի «մաեստրոներ» Կինոյի տան փոքր դահլիճում հավաքվել էին դիտելու Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով՝ իր բոլոր նկարահանած ֆիլմերից ամենադժվար ճակատագիրը բաժին է հասել այս մեկին՝ վերամոնտաժել, հատվածներ կտրել: Դրդապատճառը նա տեսնում է մի բանում՝ քաղաքականացրել են: Ֆիլմը դիտողներին հորդորեց՝ մի նայեք ֆիլմը քաղաքականության տեսանկյունից:

Ֆիլմի հերոսը կոնսերվատորիայի դասախոս է, որը քաղաքական իրադարձությունների թոհուբոհում ակամա դառնում է խոցելի: «Ես հպարտ եմ, որ համարձակություն ունեցա իմ կուտակումը տալ էկրանին «Մաեստրո» վերնագրով»,- կինոդիտման սկզբում ասաց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։

Ֆիլմի դիտումից հետո քննարկման ընթացքում ռեժիսորը նշեց՝ բացառությամբ իր վերջին ֆիլմի, մնացած ֆիլմերը երևակայության արդյունք են։ Իսկ «Մաեստրո» ֆիլմի համար ասաց, որ այն իր իրական կյանքի նստվածքի արտացոլումն է, իր կուտակումները։

Ֆիլմի գլխավոր հերոս Միքայել Պողոսյանը քննարկման ընթացքում ասաց, որ ամեն անգամ նայելով ֆիլմը ցավ է ապրում, և վախենում, որ մարտի 1-յան նման պատմություն ևս մեկ անգամ կկրկնվի ժողովրդի կյանքում։

«Այս դերակատարումը ինձ համար շատ ճակատագրական է, քանզի ես կարծում եմ, որ մասեստրոները մեր Երևանում ամենուր են»,-նշեց դերասանը՝ հավելելով որ այս իրականությունը կա ու դեռ շարունակվում է ։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031