Ակումբն այս իրողությունը հաստատել է իր պաշտոնական կայքում՝ գրելով. «Մանչեթեր Յունայթեդը» հաստատում է, որ համաձայնել է խզել Զլատան Իբրաիմովիչի հետ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես: Ակումբում բոլորը կցանկանային շնորհակալություն հայտնել Զլատանին այն ամենի համար, ինչ նա արել է ժամանման առաջին պահից ի վեր, եւ մաղթել հաջողություններ»:
Շվեդ հարձակվողի ֆուտբոլային հետագա ճակատագրի մասին ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ