Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է ընտրել լսարանը

Մարտ 23,2018 10:08

Վերջին շաբաթների ընթացքում, չգիտես ինչու, տարբեր կողմերից քննադատություն է հնչում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հասցեին: «Հիշվեց» նաեւ այն, մեղմ ասած, «քննադատությունը», որը հնչեցվել է 2016 թվականի հուլիսին՝ ոստիկանական խմբի վրա զինված հարձակում գործած խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կողմից: Ինձ թվում է՝ այն օրերին Փաշինյանն իրեն դրսեւորեց լավ թե վատ, բայց՝ որպես քաղաքական գործիչ: Ի տարբերություն մի քանի տասնյակ իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների, որոնք իրենց որեւէ կերպ չդրսեւորեցին: Եվ, ի տարբերություն նաեւ նրանց, ովքեր բախումներ էին հրահրում՝ կոչ անելով ճեղքել զինված խմբի կողմից գրաված գունդը շրջափակող ոստիկանների շղթան՝ «տղերքին միանալու» ցանկությամբ:

Հիմա պատգամավորի նպատակն է, որքան հասկանում եմ, փողոցային պայքարի միջոցով ստիպել Հանրապետական կուսակցությանը, որ այն վարչապետ նշանակի ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ մեկ ուրիշ գործչի: Անկախ նրանից, թե որքանով է այդ պահանջը տրամաբանական, ավելի լավ է, երբ քաղաքական գործիչն իր համոզմունքներին եւ պատկերացումներին համապատասխան փորձում է ինչ-որ բան անել, քան այն վիճակը, երբ նա ոչինչ չի անում:

Ուրիշ հարց, որ փողոցային պայքարն ունի իր օրինաչափությունները: Եթե չկան այդ պայքարը համակարգող կազմակերպչական կառույցներ, ապա Ազատության հրապարակ կգա համակիրների նեղ շրջանակը, իսկ հավաքվածների հիմքը կկազմեն օպերայի շրջակայքում անգործ թափառող թոշակառուներն ու գործազուրկները, որոնց համար բացարձակապես կարեւոր չէ, թե ով ինչի համար է պայքարում: Այդ մարդիկ ուզում են ծանր խոսքեր լսել իշխանության մասին, եւ «տեղից» մի երկու հայհոյանք ու անեծք էլ իրենք արտասանեն: Այս իրավիճակը շարունակվում է ավելի քան 25 տարի՝ 1992 թվականի ԱԺՄ-ի հանրահավաքներից սկսած:

Նրանք, ովքեր նման դեպքերում հավաքվում են հրապարակում, նույնպես մեր քաղաքացիներն են, նրանց ձայնն էլ պետք է լսվի, նրանց կարծիքն էլ է հարգանքի արժանի, բայց այդ զանգվածի միջոցով ընդդիմությունը կամ, ավելի ճիշտ՝ տարբեր ժամանակների ընդդիմությունները չեն հասել եւ չեն հասնի իրենց քառորդ դար տեւող երազանքին՝ իշխանափոխությանը:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ով է քո լսարանը: Վստահ եմ, որ այն չի կարող լինել «ամբողջ ժողովուրդը», որովհետեւ ամենեւին էլ այնպես չէ, որ «ամբողջ ժողովուրդը» նույնն բանն է ուզում: Այդ ժողովրդի զգալի մասն արտահայտել է իր իսկական, խորքային, ոչ «հռչակագրային» կարծիքը մեկ տարի առաջ՝ վերցնելով 10 հազար դրամ եւ ձայնը տալով ՀՀԿ-ին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. samvel says:

    Պարոն Աբրահամյան,այս հարցում դուք վերապահումարեք, ես նույն գնով ձայնս վաճառել եմ Բարգավաճին:

  2. Լավատես says:

    Լուսանցքայինները ներքին արքելակներ չունեն, կարող են ծայրահեղությունների գնալ ու գործը փչացնել, թող մեր քաղաքագետներն ու դասախոսները իրենց բարձր տեսական բարձունքներից իջնեն ու Լսարանի դաստիարակությամբ զբաղվեն ու գլխավորեն Լսարանը՝ լուսավորելով Լսարանի ճանապարհը դեպի Լույս: 🙂

  3. Artur Lazarian says:

    Առաջին անգամ կարդացի աչքերս չորս եղան, երկրորդ անգամ էլ կարդացի, երրորդ, չորրորդ: Հաւատս չէր գալիս, որ Արամ Աբրահամեանը նման բան կարող է գրել՝ “օպերայի շրջակայքում անգործ ԹԱՓԱՌՈՂ (մեծատառերը – AL) թոշակառուներն ու գործազուրկները”:

  4. gib.gibindus says:

    Տեսնես հեղինակի լսարանը ո՞րն է:

  5. manvel says:

    Բոլորս՝ այդ թվում նաև Ես մտածում ենք , որ հանրապետական կուսակցությունը կաշառք ներեղություն նվեր բաժանելով է ձայներ ստացել,բայց ոչ մի կուսակցություն դատարան չի գնում և ոչ մի պատգամավոր մանդատը վայր չի դնում: Հիմա չեմ հասկանում ինչ տարբերություն Սերժ Սարգսյանն է վարչապետ թե Սարգիս Սերժյանը մեկա պիտի իրականացնի ՀՀԿ-ի ծրագիրը.և պիտի լինի ստի երթ ու թերթ և ճշմարտություն կախած հեսուստացույցերի աշտարակներից..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031