Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի բարեկարգ Հռոմ` առանց հինը ոչնչացնելու

Մարտ 23,2018 15:30

Ինչպես Երեւանում, այնպես էլ պատմական եւ մշակութային հուշարձաններով գերառատ Հռոմում ամեն քայլափոխի շինարարություն է գնում, սակայն ոչ մի տեղ գրված չէ` «ավելի բարեկարգ Հռոմ»: Հռոմում եւս անընդհատ վերանորոգվում է որեւէ շինություն կամ մետրոյի նոր կայարան է կառուցվում, սակայն ոչինչ չի արվում հինը ոչնչացնելու հաշվին: Օրինակ՝ Կոլիզեյում տանող ճանապարհին:

Մետրոյի նոր կայարանի շինարարությունը ստիպված դադարեցվել է, եւ շինարարները դիմել են հնագետների օգնությանը, քանի որ 20 մետր խորությամբ փորելով՝ բացառիկ գտածոներ են հայտնաբերվել: Փաստորեն, մետրոյի օդափոխության հորի կառուցման աշխատանքների շնորհիվ բացահայտվել է պատմական շերտը եւ սկիզբ դրվել նոր պեղումների: Մասնագետների գնահատմամբ՝ գտնվել է Հռոմի ամենահին ջրատարը, որը թվագրվում է մ.թ.ա. 312 թվականով: Ի դեպ, շինարարության պատճառով ծածկված հատվածում գտնվում են նաեւ հայտնի հնագույն քարտեզները, որտեղ Հայաստանը հսկայական տարածքով է պատկերված, որի առիթով մեր հարեւանները, չգիտես ինչու, աղմուկ էին բարձրացրել: Ցավոք, հնագույն քարտեզները հնարավոր չեղավ տեսնել` շինարարության պատճառով:

Կարդացեք 

«Առավոտ»

22.03.2018 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031