Իջեւան քաղաքի բնակչից բողոք ենք ստացել այն մասին, որ իր զավակը սովորել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, ուսման վարձ է մուծել, սակայն այդպես էլ դիպլոմ չի ստացել:
Այդ կապակցությամբ 2018թ. մարտի 13-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, որին ի պատասխան մարտի 19-ին ստացել ենք գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի կողմից 2013-2014 ուսումնական տարում նույն քաղաքի բնակչի կողմից ստացված «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ընդունվելու եւ սովորելու պատրվակով մաս-մաս, որպես վարձավճար վերցված գումարը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում:
Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ`դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ