Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին ի պատասխան որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել

Մարտ 22,2018 21:44

2018 թվականի փետրվարի 13-ին և փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում «Ազատություն», «Ա1+» լրատվամիջոցների և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության  աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին ի պատասխան՝  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու և  հետապնդում չիրականացնելու մասին:

Սույն որոշման անօրինական լինելու և, ըստ էության, հովանավորչություն ցուցաբերելու՝ հանցագործությունը կոծկելու  հիմքով Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031