«Հայաստանն ընդդեմ քաղբանտարկյալների» կարգախոսով նստացույց անողներից մեկը ստիպված է եղել դադարեցնել ակցիան։ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երիտասարդի անունը չի նշում, միայն տեղեկացնում է, որ նա Ապարանից է։ Պարոն Ավետիսյանի տեղեկություններով՝ երիտասարդի ծնողներին՝ գիշերը կանչել են ոստիկանության բաժանմունք, պահանջել ետ կանչել որդուն Ազատության հրապարակից։ «Զանգել են երեխային, ասաց՝ չեմ գալիս, էստեղ եմ, խնդիր չկա:
Հետո ծնողներին գրել են տալիս, որ իրենց երեխան կորել է, բացակայում է տնից: Նա պիտի գնար մեկին տեսնելու, դուրս եկավ հրապարակից, բռնեցին, տարան: Բնականաբար, բոլորին հետեւում են: Ապարանից զանգեց, ասաց, որ տանն է. ոստիկանները տարան, հանձնեցին հորնումորը», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: