Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շտապօգնության 200 մեքենան շուտով Հայաստան կհասնի

Մարտ 22,2018 19:07

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան:

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և  «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին  շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։  Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի արդյունավետ  համագործակցության ընդլայնումը։

Դեսպանն ընդգծել է, որ թեև Չինաստանն անհամեմատ մեծ է տարածքով և բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում ևս, կարևորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնում ծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031