ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն