Փետրվարի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդվել էր թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 1961 թ. ծնված Հայկանուշ Ս.-ի դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել է 90.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն