Թաիթունգում (Թայվան) կայացած եռամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի մարզիկ Լորիս Միլոթն իր տարիքային խմբում գրավել է 2-րդ, իսկ ընդհանուր հաշվարկով՝ 10-րդ տեղը:
Լ. Միլոթը 2018 թվականի հուլիսի 7-ից 8-ը Իսպանիայում անցկացվելիք միջազգային մրցաշարում պայքարելու է հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մինչ այդ Լ. Միլոթն ուսումնամարզական հավաքի կմասնակցի Ծաղկաձորում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն