Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «ԱՄՆ-ը կարող է նոր մոտեցում ունենալ Արցախի հարցում»

Մարտ 22,2018 15:32

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը շատ կարեւոր իրադարձություն է համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ: Բայց այն դեռ պետք է քննարկվի եւ վերլուծվի: «Իր էության եւ տեսակի մեջ սա կարող է նոր քայլ լինել Արցախի խնդրի կարգավորման կամ կանոնակարգման համար»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց դիվանագետը`հավելելով, որ սա մեծ հաջողություն էր հայկական, Արցախի դիվանագիտության համար: «Արցախը միջազգային օբյեկտից սկսում է դառնալ միջազգային սուբյեկտ»,- կարծում է նա:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ ադրբեջանցիները բավական ճիշտ են գնահատում այս այցը, բայց նրանց պահվածքն իրեն Կռիլովի հայտնի առակն է հիշեցնում փղի եւ մրջյունի մասին. ամերիկացիների վրա մատ թափ տալով, ադեկվատ գործողություններ եւ պատասխաններ խոստանալով:

Արման Նավասարդյանը կարծում է, որ Արցախի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն է փոխվում, չնայած շատերը կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղարի փոփոխությունը մեզ համար շահեկան չէ: Ինքը դրանք համարում է պրոպագանդիստական բնույթի խոսակցություններ: Ասում է`Թրամփի իշխանության օրոք Պետդեպն անցնում է երկրորդ պլան:

«Այս այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը կարող է նոր մոտեցում ունենալ Արցախի հարցում»,- ասում է Արման Նավասարդյանը` նկատելով, որ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշումը միակ սիմետրիկ կոնսենսուս ունեցող երեւույթն է Արեւելքի եւ Արեւմուտքի մոտ եւ այդ սիմետրիան սկսում է փոխվել. «Եթե ԱՄՆ-ը չի գնում բացառման ճանապարհով այլ կոնտակտի, չի նշանակում է, որ դա չի կարող փոխվել: Նույն ճանապարհով շարունակում է գնալ Ֆրանսիան, իսկ ՌԴ-ն գնում բացառման ճանապարհով, ինչպես Ադրբեջանը»:

Բակո Սահակյանի`ԱՄՆ այցից հետո, Արամ Նավասարդյանի համար հետաքրքիր է`կգնա՞ Բակո Սահակյանը Մոսկվա: Մինսկի խմբում, ըստ նրա, կոնֆիգուրացիա չի փոխվի, եթե Բակո Սահակյանը գնա Մոսկվա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արման Նավասարդյանը կրկին ահազանգում է Նախիջեւանի խնդրի մասին. այնտեղ տեղի է ունենում ոչ թե անեքսիա, այլեւ միլիտարիզացում: Նկատում է`ռուս-թուրքական բոլոր պայմանագրերը գլխիվայր են արվում, Թուրքիան անում է ամեն ինչ`անհրաժեշտության դեպքում Հայաստանին հարված հասցնելու Արարատյան դաշտավայրով`ադրբեջանցիների ձեռքերով: Փաստում է`«նյու օսլամիզմի» դիրքերից, Թուրքիայի հիմնական ուղղությունը Նախիջեւանն է: Գտնում է, որ ամբողջ աշխարհին պետք է կարողանանք հասկացնել, որ ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այս տարածքը կարող է դառնալ պլացդարմ`ամբողջ աշխարհի նկատմամբ թուրքական նկրտումների համար. «Թուրքական ֆաշիզմի դրսեւորման մասին ամբողջ աշխարհը պետք է իմանա: Ու ինքներս այս հարցերը պետք է բարձրացնենք»:

Անդրադառնալով թուրքական քաղաքականությանն առհասարակ, բանախոսը նկատում է` Սուդանում, Սոմալիում, Քաթարում արդեն կան թուրքական բազաներ, որոնք նպատակադրված են պանթուրքիստական գաղափարների իրագործմանը:

Ասում է`Էրդողանը դառնում է չարիք`միջազգային առումով ու այս հարցում երկու կարծիք լինել չի կարող:

Աշխարհաքաղաքական իրավիճակը Արման Նավասարդյանը համարում է Կարիբյան երկրորդ ճգնաժամ, որն այստեղ պետք է կանգ առնի. «Պետք է ուշադիր հետեւել`հասկանալու համար թե ի՞նչ է կատարվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031