Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայկական եկեղեցում տեղադրվել են այնպիսի հայատյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը

Մարտ 22,2018 14:40

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու թեմային: Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից վերջերս վերանորոգված եկեղեցին նախատեսվում է ծառայեցնել մշակութային միջոցառումներ անցկացնելու համար:

«Երկու զանգակատուն ունեցող եկեղեցու մուտքի դռան վերևում 2 սրբեր են պատկերված, որոնց ներքևում գտնվող արձանագրության կողքին էլ հրեշտակի պատկեր կա: Երևացող ու չերևացող որմնանկարներով զարդարված եկեղեցու հյուսիսային կողմում մկրտության սենյակ կա, իսկ հարավային մասում՝ հոգևորականի սենյակ:

Եկեղեցու ճակատային մասի պատուհաններից յուրաքանչյուրի վերևում 1881 թիվն է խորապատկերված: Եկեղեցու գլխավոր մուտքից ներս մտնելիս 2 հարկ ունեցող մի հատված կա: Հավանաբար դրա 2-րդ հարկում երգչախումբ է եղել, իսկ 1-ին հարկի մի կողմում համայնքի հավատացյալ կանայք են նստել, մյուս կողմում՝ տղամարդիկ»,- գրում է թուրքական կայքը:

Աղբյուրի տեղեկությամբ՝ 1853-1856 թթ Ղրիմի պատերազմի ընթացքում Օսմանյան Աբդուլ Մեջիդ սուլթանը Սիվիրհիսարում մեծ թվով հայեր է բնակեցնում: «Այդ ընթացքում Սիվիրհիսարում մոտ 4500 հայեր են բնակեցվում: Սակայն դատելով այստեղ գտնված 1830-ականներին թվագրվող գերեզմանաքարերի առկայությունից՝ Սիվիրհիսարում դրանից առաջ էլ հայեր են ապրել: Հայերն այստեղ ապրել են մինչև 1916 թվականը: Նրանց տները եղել են սարի երկու փեշերին»,- ավելացրել է աղբյուրը:

Տեղեկացնենք, որ վերանորոգման ընթացքում Թուրքիայի մշակույթի նախարարությունը եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է հիմնել: Տեղադրվել են այնպիսի հայատյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը: Կան նաև մշակութային գործիչների արձաններ՝ բանաստեղծ Յաշար Քեմալ, նկարիչ Աբիդին Դինո և այլք:

Աղբյուր`    Yeniakit.com.tr/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031