Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական պահպանության ծառայությունը մտնում է ԱԱԾ-ի կազմի մեջ, ԴԱՀԿ-ն դառնում է Հարկադիր կատարման ծառայություն

Մարտ 22,2018 13:56

Այսօր Դավիթ Հարությունյանը ԱԺ Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Նա ասաց, որ այս ընթացքում բավականին առաջարկներ են եղել: Նա ներկայացրեց առավել կարեւոր փոփոխությունները: Ըստ այդմ, Պետական պահպանության ծառայությունը պետք է լինի ԱԱԾ կազմում:

Նախկինում խորհուրդ կար, որը քննում էր դիմումների բողոքները, սակայն կառավարության կառուցվածքը թույլ չի տալիս նման մարմին ստեղծել, ուստի նախարարությունների կազմում պետք է լինեն դիմումների հետ կապված բողոքները քննող անձինք: Կառավարությունը կսահմանի այդ անձանց թիվը հետագայում:

Հեռախոսային խոսակցությունների վերահսկման հետ կապված Դավիթ Հարությունյանն ասաց, որ մանրամասն կարգավորել են ինտերնետային հաղորդակցությունները: Կան դեպքեր, երբ դատական ակտի պարագայում իրավունք են ստանում հսկել նաեւ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները, սակայն դա չի կարող ցանկացած քրեական հանցագործության պարագայում լինել: Օրենքում ամրագրվել է կարեւորագույն արգելք, որ դա կարող է արվել, եթե խոսքը վերաբերվում է միայն ահաբեկչությանը, կամ ՀՀ պետական ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ ԴԱՀԿ-ն կդառնա Հարկադիր կատարման ծառայություն: Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանները բեռնաթափվում են, եւ ծառայության անունը փոխելը դրանով է պայմանավորված:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ Երեւանի քաղաքապետարանն ունենա կարգուկանոնի անվտանգության ապահովման լիազորություն, հետո նախատեսվում է, որ քաղաքապետարանի նիստերին էլ լրագրողները չեն գնալու, լինելու է ուղիղ հեռարձակում, լրագրողները կարող են օգտվել այդ ուղիղ հեռարձակումից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031