ԲՈՀ-ը հրապարակել է ՀՀ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը` մարտի 19-ի դրությամբ: Ըստ այդմ` պատկերը հետեւյալն է. երկրաբանություն` 2 աշխատանք, լեզվաբանություն` 1, մանկավարժություն` 2, 1 – ը կենսաբանությունից, 2-ական աշխատանք տեխնիկական ոլորտից, 1-ական էլ` իրավաբանությունից եւ մանկավարժությունից:
Չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների թիվը 10-ն է: Ի դեպ, կենսաբանության ոլորտի «խոտանված» աշխատանքը դոկտորական է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ