Օրերս ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Բ. Գ. – ն կալանավորված անձ Ա. Կ.-ին փորձել է փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ, ինչը հիմնարկի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է:
Անցկացված ծառայողական քննության արդյունքներով Բ. Գ.- ի նկատմամբ կիրառվել է «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին