Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել

Մարտ 22,2018 12:54

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ 2007թ. իր նախընտրական քարոզարշավի համար Լիբիայի բռնապետ Մուամար Կադաֆիի կողմից ֆինանսավորում ստանալու գործով, հաղորդում է Meduza.io-ն:

Սարկոզին մեղադրվում է պասիվ կոռուպցիայի, ընտրարշավի անօրինական ֆինանսավորման և Լիբիայի պետական միջոցները թաքցնելու մեջ:

Նա ձերբակալվել էր մարտի 20-ի առավոտյան Փարիզի արվարձանային Նանտերա քաղաքում, որտեղի ոստիկանական բաժանմունք էր ներկայացել իր ընտրարշավի ֆինանսավորման վերաբերյալ ցուցմունք տալու: Հարցաքննությունը շարունակվել է երկու օր, մեղադրանք առաջադրելուց հետո նրան ազատ են արձակել:

Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման գործը բացվել է 2013թ, բայց գործով առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել միայն 2018 թ. մարտին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031