Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էխո Մոսկվին», ՌԲԿ-ն և Дождь-ը դադարեցնում են աշխատանքները Պետդումայում

Մարտ 22,2018 12:40

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, ՌԲԿ մեդիահոլդինգը և Дождь հեռուստաալիքը որոշել են հետ կանչել իրենց լրագրողներին Պետդումայից: Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը խախտումներ չհայտնաբերեց պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի գործողություններում, որին լրագրողները մեղադրում էին ոտնձգությունների մեջ, հաղորդում է BBC-ն:

««Էխո Մոսկվին» Պետական դուման համարում է ոչ անվտանգ վայր իր երկու սեռերի լրագրողների աշխատանքի համար (ով գիտի՝ ինչ հակումներ ունեն պատգամավորները), և համաձայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի՝ հետ ենք կանչում մեր լրագրողներին Պետդումայից»,- գրել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Telegram-ի իր էջում:

Դեռ մարտի 7-ին Վոլոդինը Պետդումայում աշխատող լրագրողներին ասել էր. «Վտանգավո՞ր է աշխատել Դումայում: Եթե այո՝ փոխեք ձեր աշխատանքը»:

Հանձնաժողովի որոշումը մեկնաբանել է նաև «Կոմերսանտ» թերթը: Խմբագրության հայտարարության մեջ ասվում է, որ հրատարակության աշխատակիցներին զարմացրել և հիասթափեցրել է Պետդումայի էթիկայի հանձնաժողովի որոշումը և իրենք այլևս որպես նյուզմեյքեր չեն դիմի Սլուցկիին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031