ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ 2017 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության ամփոփումը:
Քվեարկության արդյունքով 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, երկրորդ տեղում 35 միավորով հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն է: 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ յոթերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 190 միավորով:
Դափնեկիրներին մրցանակները հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ