Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից։
Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում։ Հիմնական պատճառն արտագաղթն է։ Սուսուփուս ընթացող արտագաղթը միայն ժողովրդագրական բացասական հետևանքներ չէ, որ արձանագրում է։ Պարզվում է՝ պաշտոնապես մի կողմից՝ արձանագրվում է բնակչության քանակի նվազում, իսկ մյուս կողմից՝ ավելանում է այլ պետությունների քաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիների թիվը։
Նախ դիտարկենք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների վիճակագրությունը։ 2012թ.-ից մինչև 2017թ. ներառյալ՝ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել 16 հազար 429 հայաստանցի։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու զրկումը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունն է։ ՀՀ նախագահը «հարգել» է, այսինքն` քաղաքացիությունից զրկել է 14 հազար 577 դիմումատուի։ Քաղաքացիությունից զրկելու վիճակագրությունը մի տարօրինակ ու, հնարավոր է՝ անբացատրելի փաստ է արձանագրում 2014թ. սկսյալ։
Տեսեք՝ 2012-ին քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է տվել 968 քաղաքացի։ Նախագահը «բավարարել» է դիմումների 58 տոկոսը (քաղաքացիությունից զրկվել է 559 մարդ)։ 2013-ին այս ցուցանիշը 76 տոկոս էր։ Իսկ 2014-ից սկսյալ ՀՀ նախագահի կողմից «հարգվել» է դիմումների առնվազն 90, տոկոսը։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում